Իջևանում և Ստեփանավանում հաղթել է «ՔՊ»-ն, Կապանում՝ ջախջախիչ պարտություն կրել. Մանրամասներ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել Սյունիքի Կապան համայնքում։ Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթանակ է տանում «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նախնական տվյալներով «Շանթ» դաշինքն ստացել է շուրջ 14000 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 5587 ձայն։
Նշենք, որ ԿԸՀ տվյալներով` ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը եղել է Կապան համայնքում։
Տավուշի մարզի Իջևան համայնքում հաղթել է իշխող ուժի թեկնածուն՝ Արթուր Ճաղարյանը։ Ըստ արդյունքների ՔՊ-ն ստացել է 80.78%: Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Ըստ նրա ներկայացրած նախնական տվյալների՝
1. ՔՊ- 80.78%
2. Հայ հեղափոխական դաշնակցություն-15.87%
3. Անվավեր- 3.35%
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում 6 ընտրատեղամասերի հաշվարկով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։ Իշխող ուժի թեկնածուն ստանում է 1 304 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 225 ընտրող, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 105:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...