Այսօրվա առաջնորդներից ես ամենափորձառուն եմ. իմ ժողովուրդը պետք է իմանա՝ ով ով է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճանաչում է աշխարհը, քանի որ համաշխարհային առաջնորդներից ամենափորձառուն է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես ճանաչում եմ աշխարհը: Այսօրվա առաջնորդներից ես ամենափորձառուն եմ: Սա ասում եմ ոչ թե պարծենալու, այլ իմ տեղը մյուս առաջնորդների մեջ որոշելու համար: Որովհետև իմ ժողովրդի համար կարևոր է իմանալ, թե ով ով է»,- ասել է Էրդողանը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգի երիտասարդների հետ հանդիպմանը: Հեռարձակումն իրականացվել է նրա թվիթերյան էջում:
Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականին այն բանից հետո, երբ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ 2014 թվականին նա ընտրվել է Թուրքիայի նախագահ, վերընտրվել 2018 թվականին՝ երկիրը կառավարման նախագահական ձևին անցնելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...