Սյունիքում ճնշումները գործադրվում են դեպի Նախիջևան միջանցք ստանալու համար․Սեյրան Օհանյան. Sputnik
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կատարվող իրադարձություններն ադրբեջանական կողմի ճնշումների շարունակությունն է, նրանք նպատակ ունեն դեպի Նախիջևան միջանցք ստանալ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այս ամենը շարունակությունն է այն ճնշումների, որն այսօր ադրբեջանական կողմը և թուրք-ադրբեջանական տանդեմն իրականացնում են ՀՀ-ի նկատմամբ՝ փորձելով ներխուժել և իրենց համար հարմար պայմաններ ստեղծել դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար»,- նշեց Օհանյանը։
Հարցին, արդյոք տեղեկություն ունի հայկական կողմի 1-2 կմ հետ քաշվելու վերաբերյալ, նա նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։
Օհանյանը կարծում է, որ այժմ գործողությունները կատարվում են Սյունիքի մարզի Իշխանասարից դեպի ձախ ընկած հատվածում, դեպի Ջերմուկ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հ...
Պահելով անվտանգության սահմանները' ասեք ճիշտը, թե թշնամին ինչ է ձեռնարկել Սիսիանի մոտ. լրագրող Նաիրի Հոխիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մասին տարբեր խելամիտ շրջանակներից լսել եմ միայն դրական կարծիք։ Ինքս անձամբ եր...
Ժամը 17։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների 54․75%–ը, Իջևանում` 27․31%-ը, Ստեփանավանում` 30․69%–ը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 17:00-ի դրությամբ, ըս...
Իլհամ Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկվի իր մահաբեր գործողությունների համար. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր էջում դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր մահաբեր գործողությունների հ...