Պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմի հետ կապ կա․ այդ կապով ինչո՞ւ չեն բարձրացնում ռազմագերիների հարցը. պատգամավոր
Իրավական առումով ամենաաբսուրդային վիճակում ենք։ Ես արդեն նույնիսկ դժվարանում եմ ասել՝ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրություն ունի՞, թե՞ ոչ։ Եթե սահմանադրություն ունի, ՀՀ տարածքի նույնիսկ մեկ մետրը չի կարող փոփոխվել՝ առանց ՀՀ ժողովրդի կարծիքի։ Այս իշխանությունները միշտ խոսում են ժողովրդի անունից, ժողովրդի մասին։ Սահմանադրությունն ուղիղ ասում է, որ տարածքի փոփոխությունը կարող է իրականացվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հնարավոր է՝ հանրաքվե է տեղի ունեցել, մենք տեղյա՞կ չենք, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հրատապ նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Պատգամավորը շեշտեց՝ ՀՀ սահմանադրությունը կարգավորում ունի նաև՝ առնչվող ՀՀ ԶՈՒ-ին․ ԶՈՒ պարտականությունն է ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչը չի արվել։
Վարդևանյանն ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա, ըստ որի, ԱԽ քարտուղարը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարելով, որ ադրբեջանական կողմն իրենց տեղեկացրել է Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսային, սահմանային անցակետեր տեղադրելու մասին, փաստացի խոստովանում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև կապ՝ կոմունիկացիա կա։
«Ի՞նչ է ասում Արմեն Գրիգորյանը․ ասում է, որ իրենց տեղեկացրել են (ադրբեջանական կողմը-խմբ․)։ Այսինքն, այս ընթացքում իրենք կոմունիկացիաներ են ունենում, բայց, օրինակ, ռազմագերիների հարցը չեն կարողանո՞ւմ կոմունիկացնել, անհետ կորածների հարցը չեն կարողանո՞ւմ կոմունիկացնել։ ՀՀ սուվերեն տարածքը պահպանելու հարցը չեն կարողանո՞ւմ կոմունիկացնել», - հարց բարձրացրեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Խորհրդարանում հրատապ քննարկում է հրավիրվել
Խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձ...
Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ շտապ քննարկել մանդատներից հրաժարվելու հարցը․ պատգամավոր
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.«Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չեն...
Սոչիում այսօր կկայանա Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը․ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապե...
Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Ռուսաստանի Դաշնու...