Խորհրդարանում հրատապ քննարկում է հրավիրվել
Խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ աշխատանքային հրատապ քննարկում է ընթանում՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:
Նիստին մասնակցում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները:
Թագուհի Թովմասյանի նշեց, որ քննարկմանը հրավիրված են եղել նաև գործադիրի ներկայացուցիչները և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, սակայն նրանցից որևէ մեկը ներկա չի քննարկմանը.
«Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվել են մաքսային կետեր, ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին այլևս պետք է անցյալով խոսենք, և չենք կարողանալու օգտվել այդ տարածքից: Սա վարչապետն ասում է՝ սառը դատողությունների հորդորով և սառը գլխով որոշումներ կայացնելու անհրաժեշտությամբ, ինչն անընդունելի է»,-ասաց պատգամավորը:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հստակ պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝
- Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում։
- Արդյոք արդեն իրականացվել է դեմարկացիա և դելիմիտացիա։ Միայն դրա հիման վրա դուք կարող էիք նման հայտարարությամբ հանդես գալ։
- Ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ անցակետը ՀՀ տարածքից դուրս է․ ո՞ր քարտեզի հիման վրա։
- Երբ պետական սահմանի փոփոխություն է իրականացվում, այն իրականացվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի փոփխությամբ։ Մենք օրենքի որևէ փոփոխություն չենք իրականացրել, հետևաբար սա իրավական տեսանկյունից խնդրահարույց է։
- Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ ակնկալում են
այս հարցերի պարզաբանումները ստանալ կառավարությունից, բայց մինչ այս պահը արձագանք չկա.
«Հույս ունենք, որ Կառավարության ներկայացուցիչը, որին կլիազորի վարչապետը, կներկայանա խորհրդարան: Իսկ եթե չներկայանա, մենք մեր ասելիքը հրապարակավ պետք է փոխանցենք՝ ակնկալելով, որ առաջիկայում ինչ-որ ֆորմատ կձևավորվի և հնարավորություն կունենանք մինչև լիագումար նիստերի սկսվելը պարզաբանումներ կստանանք»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմի հետ կապ կա․ այդ կապով ինչո՞ւ չեն բարձրացնում ռազմագերիների հարցը. պատգամավոր
Իրավական առումով ամենաաբսուրդային վիճակում ենք։ Ես արդեն նույնիսկ դժվարանում եմ ասել՝ Հայաստանի Հանրապետությունը սահմանա...
Սոչիում այսօր կկայանա Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը․ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապե...
Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ շտապ քննարկել մանդատներից հրաժարվելու հարցը․ պատգամավոր
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.«Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չեն...
Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Ռուսաստանի Դաշնու...