Անահիտ Ավանեսյանը՝ դիմակ կրելու մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելուն միտված ՀՀ առողջապահության նախարարի հրամանները կամ ընդհանրապես օրենքներն ու իրավական ակտերը չեն դիտարկվում ըստ ցանկության կիրառելու կամ չկիրառելու շրջանակներում, Անահիտ Ավանեսյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգալելուն միտված ՀՀ առողջապահության նախարարության որոշումները շրջանցվում են որոշ պաշտոնատար անձանց կողմից:
«Եթե դրանք արդեն իսկ հաստատված են և օրինական ուժի մեջ մտած են, ապա պարտադիր են կիրառման Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար հավասար հիմունքներով, և որևէ կերպ պաշտոն կամ այլ կարգավիճակ չի կարող բացառություն լինել»,- ասաց նախարարը։
Նախարարը ընդգծում է, որ, այո, համաճարակային իրավիճակը մի փոքր կայունացել է, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլացնել հակահամաճարակային միջոցների կիրառումը։ «Ընտրությունը շատ պարզ է․ կամ մենք կրում ենք դիմակ, պատվաստվում ենք, կամ մենք, մեր հարազատները կրում ենք արհեստական շնչառական ապարատ և, ցավոք սրտի, կյանքի մահվան պայքար ենք տանում»,- ավելացրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներԱդրբեջանա-արցախյան հակամարտության...