Անահիտ Ավանեսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ դիմակ չկրելու մասին
«Օրենքները, հրամանները, իրավական ակտերը չեն դիտարկվում՝ ըստ ցանկության կիրառելու կամ չկիրառելու շրջանակներում: Եթե դրանք արդեն հաստատված են և օրինական ուժի մեջ մտած, պարտադիր են կիրառման ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ հավասար հիմունքներով: Որևէ կերպ պաշտոնի կամ այլ կարգավիճակ չի կարող հանդես գալ բացառության կամ նման հանգամանք: Այնպես որ, պարոն Քոչարյանը, կարծում եմ, շարունակաբար կրելու է դիմակ, և մնացած բոլորն էլ այս իրավիճակում պետք է ենթարկվեն կանոնին և կրեն դիմակ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարը: Հիշեցնենք՝ Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կրկին առանց դիմակի էր. թիմակիցների հարցին՝ ինչո՞ւ չի կրում, ասել էր՝ լավ եմ անում: Հարցին՝ խոսե՞լ է Անդրանիկ Քոչարյանի հետ, գոնե՝ սաստելու, Անահիտ Ավանեսյանն ասել է. «Կարծում եմ՝ սաստելու կարիք չկա և պարոն Քոչարյանը կպահպանի դիմակների կրման ռեժիմը»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներԱդրբեջանա-արցախյան հակամարտության...