«Սուգն ավարտված է». Արտակ Բեգլարյանը նշել է, թե ինչ է պետք անել
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր էջում գրել է. «44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցին շատ բան կա ասելու, վերլուծելու, անելու, սակայն ամենակարևոր ասելիքն այն է, որ մենք պարզապես պարտավոր ենք ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում այն բոլոր արժեքների համար, որոնց համար էլ մեր տղաները գնացել են գիտակից ինքնազոհողության:
Այս մեկ տարին հայ ազգի համար լեցուն էր բազմաթիվ հակասական զգացողություններով ու գործողություններով, բայց ամենակարևորը կհամարեի արցախցիների վճռականությունը վերադառնալ Հայրենիք և երկարատև պայքարով ոտքի կանգնեցնել այն: Չնայած իրավիճակի ծանրությանն ու հոգեբանական դժվարություններին՝ ինչպես շատերը, ես էլ առաջին օրվանից լծվել եմ այդ սուրբ գործին՝ իմ բաժին խաչը վերցնելով գործադիր իշխանությունում պատասխանատվություն ստանձնելու միջոցով:
Հուսամ՝ առաջիկայում կհասցնեմ մի համապարփակ հոդվածով անդրադառնալ մեր ներկային ու ապագայի տեսլականին և անելիքներին, սակայն հակիրճ նշեմ այն հինգ հենասյուներն ու որակները, որոնց վրա պետք է կառուցենք Արցախի երկարաժամկետ ապագան:
• Հինգ հիմնական հենասյուները՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում:
• Հինգ հիմնական որակները, որոնցով պետք է առաջնորդվենք ազգովի՝ ինքնավերլուծություն, միասնականություն, հետևողականություն, ռազմավարական մտածողություն և ծառայողական մտածողություն:
Սուգն ավարտված է, և զոհված հերոսների հիշատակը հարգելու ու հավերժացնելու լավագույն ձևը նրանց դավանած արժեքներին անմնացորդ ծառայելն է: Մենք կարող և պարտավոր ենք ապահովել Արցախի հայկական ապագան և հասնել սեփական Հայրենիքում մեր իրավունքների, ազատությունների, արժեքների ու արժանապատվության անվերապահ ճանաչմանն ու հարգմանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներԱդրբեջանա-արցախյան հակամարտության...