«Սա աբսուրդ է, գործող իշխանությունը չի կարող քննել իր հանցագործության վարկածը». Թագուհի Թովմասյան
Ենթադրյալ հանցագործը չի կարող իր հանցագործության մասին վարկած քննել։ Սա աբսուրդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորմանը:
Պատգամավորն ընդգծեց, որ այդ հանձնաժողովից օբյեկտիվություն ակնկալել հնարավոր չէ.
«Գործող իշխանությունը չի կարող քննել իր հանցագործության վարկածը։ Ես շատ հասցեական ասացի, որովհետև այդ հանձնաժողովում ներգրավվում են մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում ունեցել են պաշտոններ։ Հասկանալի է, որ եթե քննությունը հասնի մի փուլի, երբ հասկանալի լինի՝ մեղադրանքն անխուսափելի է, բնականաբար, արվելու է ամեն ինչ, որ այդ մեղադրանքը կյանքի չկոչվի, որևէ քննություն չիրականացնի»,-ասաց Թովմասյանը և հավելեց. «Եթե իշխանություն փոխված լիներ և մենք ունենայինք ապրիլյան քննիչ հանձնաժողովի օրինակը, հասկանալի կլիներ՝ իշխանությունը փոխվել է, եկող իշխանությունը քննում է նախորդի գործունեությունը, բայց գործող իշխանությունը չի կարող քննել իր գործողությունները, սա աբսուրդ է»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Թուրքիայի պաշտպանության նախարար Ադրբեջանից հայտարարությամբ դիմել է Հայաստանին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը՝ երկրի Գլխավոր շտաբի պետի Յաշիր Գյուլերի ուղեկցությամբ ժամանել է Ադրբեջան...
Փաշինյանը Մանե Գևորգյանին ազատել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանե Գևորգյանին ազատել է պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության էլեկ...
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա։ Այնտեղ նա կմասնակցի ԱՊՀ անդամ պետությու...