Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը 39 օր առաջ հացադուլ էր հայտարարել բանտում, հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, հայտնել են Վրաստանի քրեակատարողական ծառայությունից։
 

«Առողջության վատթարացումից խուսափելու և վտանգի ավելացման կապակցությամբ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին 12-րդ ՔԿՀ-ից տեղափոխվել է թիվ 18 մեղադրյալների և դատապարտյալների բուժհաստատություն: Մենք աստիճանաբար հանրությանը կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: 

Քաղաքականություն