Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձեւաչափը
Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հուսեյն Ամիր Աբդուլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Իրանի արտգործնախարարի խոսքով, Իրանը սատարում է «3+3» ձեւաչափին՝ երեք անդրկովկասյան երկրներ եւ նրանց երեք խոշոր հարեւաններ՝ Ռուսաստան, Իրան ու Թուրքիա, եւ կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների օգնությամբ։
«Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները»,- ասված է Իրանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Վերջին ամիսներին, որոշ թյուրիմացությունների հետ մեկտեղ, ակտիվացել են այն կողմերը, որոնց դուր չեն գալիս երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները, ինչին մենք անցել ենք երկու երկրների պաշտոնյաների խելամտության շնորհիվ, եւ այժմ կարող ենք շարժվել դեպի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնում»,- ասել է Ամիր Աբդուլահիանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ այսօր երեկոյան. ի՞նչ հարցեր են քննարկվել
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին տեղ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում կլինի. ՌԴ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում է լինելու: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը...
Առնվազն երկու կետ, որով հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը. Վարդան Ոսկանյան
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվ...
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ. ՌԴ ՊՆ
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ, մի քանիսը կատարել են 400 մարտական թռիչքներ: Այդ մասին հայտնե...