Դոնբասի հակամարտության գոտում ովքե՞ր իրավունք ունեն օգտագործել ԱԹՍ սարքեր. Մարիա Զախարովա
Դոնբասի հակամարտության գոտում անօդաչու սարքերն իրավունք ունեն օգտագործել միայն ԵԱՀԿ դիտորդները։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով Դոնբասում հերթական միջադեպը։
ԵԱՀԿ-ի առաքելությունն իր նոյեմբերի 6-ի հաշվետվության մեջ նշել է, որ կազմակերպության հատուկ մոնիթորինգային առաքելության պարեկային ծառայությունը հայտնվել է Դոնբասի՝ Կիևի կողմից վերահսկվող Բոլոտնոյե բնակավայրի ծայրամասում անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման գոտում։
«ԵԱՀԿ դիտորդները հայտնվել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու սարքի հարձակման գոտում։ Առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել պարեկության վայրից 20-30 մետր հեռավորության վրա», - նշել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Կիևը դրանով խախտում է Մինսկի պայմանավորվածությունները:
«Փարիզն ու Բեռլինը, որոնք հանդես են գալիս նորմանդական ձևաչափով հանդիպումներ անցկացնելու օգտին, այլևս չեն կարող ձևացնել, թե չեն նկատում Կիևի ռեժիմի սանձարձակ վարքագիծը, որը վերացնում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ գլխավորը՝ Ուկրաինայի քաղաքացիների խաղաղ կյանքի հույսը», – ավելացրել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ այսօր երեկոյան. ի՞նչ հարցեր են քննարկվել
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին տեղ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում կլինի. ՌԴ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում է լինելու: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը...
Առնվազն երկու կետ, որով հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը. Վարդան Ոսկանյան
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվ...
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ. ՌԴ ՊՆ
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ, մի քանիսը կատարել են 400 մարտական թռիչքներ: Այդ մասին հայտնե...