ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի պաշտոնավարումը դադարեցվել է
ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը չի շարունակի պաշտոնավարել։ Ավելին, արդեն որոշվել է, թե ով է պաշտոնավարելու նրա փոխարեն։ Կառավարությունում գտել են նրան հետ կանչելու ավելի մեղմ տարբերակ՝ հնարավորություն է տրվել, որ նա ներկայացնի աշխատանքից ազատվելու դիմում։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ավելի վաղ կայքը գրել էր, որ օրակարգում է իր պաշտոնավարման առաջին օրվանից տարաբնույթ սկանդալների կենտրոնում հայտնված Գեղամ Վարդանյանին հետ կանչելու հարցը։ Նույն օրը դիմել էինք նաեւ պաշտոնական մարմնին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, մեկնաբանության խնդրանքով, սակայն ր միայն օրեր անց ստացանք պաշտոնական պատասխան, որով հաստատել են, որ նրա լիազորությունների վերջնական դադարեցումն ընդամենը օրերի հարց է, որոշումներն արդեն պատրաստ են։
«Գեղամ Վարդանյանը հայտնել է ՀՀ Կառավարությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման մտադրության մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում»,- ասված է գրասենյակի պատասխանում։
Ավելին, հայտնի է նաև, թե ով է փոխարինելու նրան։ Այս պահին քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու հարցը։
«Ս.թ. հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են Գեղամ Վարդանյանի՝ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները»,- ասված է Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանում։
Վարոս Սիմոնյանը փոխնախարարի պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 21-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Վերոնշյալ որոշումները ներկայումս գտնվում են ստորագրման փուլում և ուժի մեջ կմտնեն ու կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ղեկավարների ստորագրումից հետո:
Ի դեպ, նոյեմբերի 1-ին մեր հրապարակման մեջ նաեւ նշել էինք, որ Գ.Վարդանյանը 44 օրյա պատերազմից հետո միջազգային այդ կառույցում աշխատանքի է ընդունել ռուսաստանաբնակ ադրբեջանցու, ապա ուղարկել ֆիզարձակուրդ։ Ասել է թե՝ Գ.Վարդանյանն իր պաշտոնն օգտագործելով ծառայություն է մատուցել ադրբեջանցուն՝ հնարավորություն տալով բարձր աշխատավարձով հղիության արձակուրդ գնալ։ Այս տեղեկատվության հետ կապված պաշտոնական արձագանք դեռ չկա։
Նմանատիպ հոդվածներ
Պն-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանցիները կրկին կրակ են բացել
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գե...
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց, և իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատթարացավ բարձրագույն հրամանատարակա...
Վրաստանի դիրքորոշումը՝ «6-ի հարթակի» վերաբերյալ․ վրացի վերլուծաբան
Ակտիվորեն առաջ է մղվում «6-ի հարթակի» գաղափարը, որի վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է, և քիչ հավանական է, որ Վրա...
Զանգում են մեր թեկնածուներին, կարճ ասում են՝ կամ ցուցակից եք դուրս գալիս, կամ ձեզ աշխատանքից կհեռացնենք․ Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 24news.am-ի հետ...