
Չիպավորել բոլոր միգրանտներին. ՌԴ-ում բնակվող և աշխատող օտարերկրացիներին չիպերով քարտեր կտան

ՌԴ Ներքին գործերի նախարարությունն առաջարկել է Ռուսաստանում բնակության և աշխատելու թույլտվություն ունեցող օտարերկրացիներին տրամադրել անձնական տվյալներ և մատնահետքը ճանաչող չիպ պարունակող պլաստիկ քարտեր: Այս մասին գրում է РБК-ն:
Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պորտալում հրապարակվել է վարչության համապատասխան հրամանի նախագիծը։
Ըստ նախագծի՝ նույնատիպ պլաստիկ քարտեր կտրամադրվեն նաև քաղաքացիություն չունեցող անձանց որպես անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: Դրանք կտրվեն նաև քաղաքացիություն չունեցող այն անձանց, ովքեր ունեն պատենտ (փաստաթուղթ, որը վիզա չպահանջող եղանակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացուն իրավունք է տալիս աշխատել ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ):
Պլաստիկ քարտը կպարունակի հետևյալ տեղեկատվությունը` դեմքի լուսանկար էլեկտրոնային ձևով, մատների պապիլյար նախշերի պատկերներ, QR կոդ: Քարտը կպարունակի նաև այլ անձնական տվյալներ, որոնք կօգնեն նույնականացնել սեփականատիրոջը:
Քարտը օգտագործելի կլինի10 տարի՝ կենսաչափական անձնական տվյալների մասին տեղեկատվության էլեկտրոնային կրիչի վրա գրանցման օրվանից: