Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am հարթակից։
Հանձնաժողովը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի կազմում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը (համաձայնությամբ), Վանո Սիրադեղյանի որդին` Խաչատուր Սիրադեղյանը, և այլք։
Որոշման համաձայն` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պետք է հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա 20-օրյա ժամկետում համապատասխան առաջարկություն ներկայացնի վարչապետին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու են անհանգստացած Արցախի իշխանությունները. ջրի երես կարող է դուրս գալ նաև Ջալալը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» արցախյան աղբյուրների պնդումներով, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողո...
Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետին գործուղում է Ստամբուլ. հայտնի է պատճառը
Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը 2...
Արծրուն Հովհաննիսյանը նոր աշխատանքի կանցնի. ArmLur. am
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրոն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում: Մեր ղբյուրները փոխանցում...
Առողջապահության նախարարությունը՝ շտապբուժօգնության ծառայության վարորդների բողոքի ակցիայի մասին
Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողո...