Էրդողանը Բայդենի հետ բանակցությունները դրական է գնահատել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո հայտարարել Է, որ դրական մոտեցում է տեսել Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցում: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կդադարի աջակցել Սիրիայի քրդական կազմակերպություններին:
«Ամերիկացի գործընկերների հետ մեր շփումների ընթացքում մենք ափսոսանք ենք հայտնել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն», «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» ահաբեկչական կազմակերպություններին նրանց կողմից ցուցաբերվող աջակցության կապակցությամբ։ Մենք ասել ենք, որ դա կվնասի ՆԱՏՕ-ում մեր հարաբերություններին և կխաթարի մեր համերաշխությունը։ Վստահ եմ, որ հետագայում ԱՄՆ-ի կողմից նման աջակցություն այլևս չի լինի»,- ասել Է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել ե...
Արցախի, բանակի և ներքին անվտանգության հարցում տարբեր ընկալումներ ունեինք. Վանեցյանը՝ Փաշինյանի մասին
2019թ-ի ամռանն արդեն աշխատանքից ազատվելու որոշում ունեի, դրա մասին բազմիցս տեղեկացրել եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ արդեն սեպ...
Ռուսական բանակը շուտով Ս500 հրթիռային նորագույն համակարգ կունենա. Պուտին
ՌԴ բանակը շուտով Ս500 հրթիռային նորագույն համակարգ կունենա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի նախագա...