Ո՞վ Գյումրու քաղաքապետ կդառնա. «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց
Այսօր` հոկտեմբերի 30-ին ժամը 14:00-ին «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բալասանյան» դաշինքի ավագանու թեկնածու Վահան Հունանյանը: Նրա խոսքով` Գյումրու քաղաքապետի թեկնածու կառաջադրվի «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանը: Վահան Հունանյանը այլ մանրամասներ չհայտնեց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։
Նմանատիպ հոդվածներ
«Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը». Մայր Աթոռը դիմել է Ազգային ժողովին
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծա...
Իրադրությունը լարվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում. ևս 55 ռուս դիվանագետ կարտաքսվի ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների։ Այս մասին հ...
Արդեն շրջանառվում են մի քանի անուններ, թե ով կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը
«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտո...
Հայաստանը հետաքրքրված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ
Հայաստանը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղ...