Իրադրությունը լարվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում. ևս 55 ռուս դիվանագետ կարտաքսվի ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա պարզաբանել է, որ ներկայում ՌԴ տարածքի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատում է մոտ 130 մարդ, մինչդեռ Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությանում և Նյու Յորքի ու Հյուսթոնի գլխավոր հյուպատոսարաններում՝ 200-ից պակաս։
«Հաշվի առնելով Վաշինգտոնի առաջ քաշած պահանջներն առ այն, որ մեր ևս 55 դիվանագետներ և վարչատեխնիկական աշխատողներ պետք է լքեն ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին, իրադրությունը դիվանագիտական ճակատում միայն կխորանա»,-Զախարովայի խոսքերն է մեջբերում ՌԴ ԱԳՆ կայքը։
Ուրբաթ ավելի վաղ Զախարովան կոչ էր արել ԱՄՆ-ին կանգնեցնել էսկալացիոն անիվն ու սկսել առարկայական, ազնիվ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն։
Հոկտեմբերի 27-ին Պետդեպը մտահոգություն էր արտահայտել առ այն, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը, դիվանագիտական անձնակազմի կրճատման ֆոնին, կարող է հասցվել միայն տեխնիկական գործառույթների կատարման։ Նշվել է, որ Մոսկվայում ամերիկյան դեսպանատան անձնակազմը 2017 թվականին առկա 1200 աշխատակցից կրճատվել է՝ 2021-ի հոկտեմբերին դառնալով 120։
Նմանատիպ հոդվածներ
«Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը». Մայր Աթոռը դիմել է Ազգային ժողովին
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծա...
Արդեն շրջանառվում են մի քանի անուններ, թե ով կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը
«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտո...
Հայաստանը հետաքրքրված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ
Հայաստանը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղ...
Վլադիմիր Պուտինը նոյեմբերի սկզբին Սոչիում ռազմական խորհրդակցություններ կանցկացնի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի սկզբին մի շարք ռազմական հանդիպումներ կանցկացնի Սոչիում, այս մասին ՏԱՍՍ-ին...