Տիգրանների թեկնածուն վանաձորցի «Գոջի»-ին Է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը ևս հայտ է ներկայացնելու՝ Վանաձորի ընտրություններին մասնակցելու համար: Նրանց թեկնածուն քաղաքում հայտնի «Գոջի» մականունով Կարեն Էդարյանն է:
Վերջինս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել։ Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում:
Գորիսում պարտությունից հետո իշխանությունը քննարկում է համայնքապետերի թեկնածուներին փոխելու հարցը: Մասնավորապես, Վանաձորում հասկացել են, որ մարզպետ Արամ Խաչատրյանի շանսերը մեծ չեն, եւ որոշել են առաջ քաշել դասախոս, բիզնեսմեն Մանվել Ոփյանին:
Սակայն երկար քննարկումներից հետո հետ են կանգնել այդ մտքից, եւ ցուցակի առաջին համարը, ըստ ամենայնի, կլինի Արամ Խաչատրյանը: Թեեւ ասում են, որ այլ առաջարկներ էլ են եղել․ Մամիկոն Ասլանյանի, անգամ Ակայի թեկնածությունն է քննարկվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: