ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օտարել են զորամասին պատկանող տարածքներ. ինչքա՞ն վնաս է պատճառվել պետությանը
Պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով և չարաշահելով պաշտոնեական դիրքը, մի քանի հոգու օտարել են ՊՆ հաշվեկշռում գտնվող տարբեր տարածքներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ այս մասին փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում:
Պարզվել է` ՊՆ պաշտոնատար անձինք Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղում գտնվող նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարբեր մակերեսներով տարածքները 2009 թվականի հունվարին 4 և 2 միլիոն 500 հազար դրամով օտարել են իրենց հետ փոխկապակցված քաղաքացիներին։ Այնինչ դրանց շուկայական արժեքը եղել է համապատասխանաբար շուրջ 15 և 11 միլիոն դրամ։
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք իրենց հերթին խմբային շահերից ելնելով 2009 թվականի փետրվարին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականները։
Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 19 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Դեպքերի առթիվ հոկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք իրավունք չունեիք Ձեր քիթը վիրահատել Քոչարյանի խափանման միջոցը քննելու փոխարեն. փաստաբանը` դատավորին
Ձեր ծննդյան օրվա առթիվ Ձեզ բացարկ եմ ներկայացնում: Այս մասին Քոչարյանի և Գևորգյանի դատական գործի քննման ընթացքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը ելույթից հետո սեղմել է «անտեսանելի մարդու ձեռքը»
Սոցցանցերում քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարօրինակ արարքը, ով հանրային միջոցառման ժամանակ ձեռքի մեջ հազացել է, ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անահիտ Սիմոնյանին նկարած կնոջը թուլ չեն տալիս լքել Էմիրությունները․ պարտավորվում է վճարել 136.000 դոլար
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ մեկնել էր Դուբայ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահից հետո,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղարշակ Հարությունյանը հրամայեց թողնել դիրքերն ու հետ գալ. 25 կմ հետ ենք քաշվել. Սիսիանի նախկին քաղաքապետ
Փաշինյանի Սյունիք կատարած այցի ժամանակ, երբ նրա դեմ բողոքի ակցիա սկսվեց: Դուք ի՞նչ մասնակացություն եք ունեցել, արդյոք ու...