ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղարշակ Հարությունյանը հրամայեց թողնել դիրքերն ու հետ գալ. 25 կմ հետ ենք քաշվել. Սիսիանի նախկին քաղաքապետ
Փաշինյանի Սյունիք կատարած այցի ժամանակ, երբ նրա դեմ բողոքի ակցիա սկսվեց: Դուք ի՞նչ մասնակացություն եք ունեցել, արդյոք ուղղորդե՞լ եք քաղաքացիներին, այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ, լրագրողի հարցին Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը պատասխանեց․ «Ինչ մասնակցություն որ ունեցել եմ՝ բոլորը տեսել են, դրա մասին ես հարցազրույց տվել եմ, եկեք դրան չանդրադառնանք․․․ այնտեղ կազմակերպչական ակցիա չի եղել, եղել է ինքնաբուխ, ես այնտեղ եմ եղել և մասնակցել եմ»։
Ներկայացնելով, թե ինչը ստիպեց դեմ դուրս գալ ներկա իշխանություններին, Ա․ Սարգսյանն ասաց․ «Դեկտեմբերի 17-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը գալիս է Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին հրավիրում հանդիպման։ Նա մեզ ասում է՝ ձեզ մինչև վաղը 17։00 ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, որովհետև բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այնտեղ։ Երկրոդը՝ նոյեմբերի 9-ի պայմանագրում ոչ մի տեղ նշված չէ, որ մենք պիտի հետ գանք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 17։00-ին պիտի բոլորդ հետ գաք։ Ես էլ էնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե հիմա Դուք չեք իմանում, կարող ա մի ամիս հետո էլ գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ ա տված թուրքերին, հետ գնացեք։ Այ, էդ խնդիրների պատճառով է, որ մենք համայնքի ղեկավարներով դեմ ենք եղել այս իշխանություններին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք իրավունք չունեիք Ձեր քիթը վիրահատել Քոչարյանի խափանման միջոցը քննելու փոխարեն. փաստաբանը` դատավորին
Ձեր ծննդյան օրվա առթիվ Ձեզ բացարկ եմ ներկայացնում: Այս մասին Քոչարյանի և Գևորգյանի դատական գործի քննման ընթացքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անահիտ Սիմոնյանին նկարած կնոջը թուլ չեն տալիս լքել Էմիրությունները․ պարտավորվում է վճարել 136.000 դոլար
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ մեկնել էր Դուբայ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահից հետո,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Կարապետյանը մանրամասներ է հայտնել` երեխաների ներկայությամբ հայտնի միջադեպից
Այսօր Երևանի քաղաքապետարանը տեսանյութ հրապարակեց հերթական ապօրինի շինության ապամոնտաժման գործընթացից։ Auroranews-ը, ուսո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը ելույթից հետո սեղմել է «անտեսանելի մարդու ձեռքը»
Սոցցանցերում քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարօրինակ արարքը, ով հանրային միջոցառման ժամանակ ձեռքի մեջ հազացել է, ա...