ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում սակագնային ակցիան վերածվել է «մերկ» ֆլեշմոբի. կան բերման ենթարկվածներ
Կիևում՝ նախարարների կաբինետի շենքի մոտ, կիսամերկ ակտիվիստուհիները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք ներկայացրել են «Հասարակ մարդկանց պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը և պահանջել վերջ տալ «բնակչության սակագնային ցեղասպանությանը»: Այս մասին հայտնում է Korrespondent. net-ը՝ հղում տալով UBR-ին:
«Անհապաղ վերացնել բոլոր կոմունալ ծառայությունների սակագները և գումար փոխանցել գազի, տաք և սառը ջրի, էլեկտրաէներգիայի հաշիվներին»,- պահանջել են ակտիվիստները:
Բողոքող ակտիվիստներից ոմանք մերկացել են, ինչից հետո միջամտել են ոստիկանները, այնուհետև տեղի է ունեցել փոքրիկ քաշքշուկ։ Իրավապահները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին: