Արշակ արքեպիսկոպոսի անպարկեշտ տեսանյութերն ուղարկվել էր եպիսկոպոսների հեռախոսներին. Գևորգ Սրբազան
Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տարածված անպարկեշտ տեսանյութերը նախքան համացանցում հայտնվելն ուղարկվել է եպիսկոպոսների հեռախոսներին: Հետո հայտնվեց ինչ-որ տելեգրամյան ալիքում: Այս մասին հանրային Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտնել է ՀԱԵ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ նշելով՝ գործ ունեինք սկանդալի հետ:
«Այդ սկանդալը մենք չէինք կարող կոծկել կամ այլ մեկնաբանություն տալ: Տևական ժամանակ խնդրեցինք, որ լուծում տա այս հարցին (նկատի ունի Կտրիճ Ներսիսյանին-խմբ.): Եվ տևական ժամանակ ինչ-որ անհասկանալի բացատրություններ էինք լսում, որ եթե նրան հանեմ՝ կքանդվի հայ եկեղեցին: Ժողովուրդը մոռացել է այդ մասին: Ժողովուրդը ասենք մոռացել է, իսկ մե՞նք, մենք ունե՞նք պատասխանատվություն եղածի հանդեպ: Եթե մենք որպես եկեղեցի դիրքորոշում չհայտնենք, սա մեզ զրկում է առհասարակ որևէ հացի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից:
Մենք պետք է դիրքորոշում հայտնեինք և խնդրեցինք կասեցնել: Հանձնաժողով ստեղծվեց, հանձնաժողովն էլ առաջարկեց կասեցնել: Հետո փորձաքննության հարց մեջտեղ եկավ, դա էլ ներկայացվեց, նորից խնդրին ընթացք չտրվեց: Ասվեց, դա բան չի փոխելու: Բոլորս էլ գիտենք, որ Խաժակ սրբազանը նաև ապահովել է այդ եվրոպական կազմակերպության փորձաքննությունը, որին էլի ընթացք չտրվեց:
Մինչև այսօր այս խնդիրը բաց է մնում: Եվ մեր բողոքի ձայնը բարձրացավ ահդ համատեքսոտւմ, երբ որ ընթացք չտրվեց խնդրին և մենք հասկացանք, որ մեր եկեղեցին ուղղակի բարոյազրկվելու է մինչև վերջ, կորցնելու է առհասարակ խոսք ասելու իր իրավունքը»,- ասաց Մասյացոտն թեմի առաջնորդը:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազությունը պահանջել է Սամվել Կարապետյանի կալանավորումը․ Արամ Վարդևանյան
2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից...
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Սոլովյովի արած հայտարարությունների մասին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և նշել, որ...
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո
Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծի...
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հ...