ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատվաստման հերթ և քաոսային իրավիճակ պոլիկլինիկայում. քաղաքացին ահազանգում է

Auroranews-ը քիչ առաջ ահազանգ է ստացել այն մասին, որ  այս պահին Նոր Նորքի համար 14 պոլիկլինիկայում քաոսային իրավիճակ է: 

 

Քաղաքացին, ով ահազանգում էր հենց պոլիկլինիկայից նշեց, որ մարդիկ կիրակի օրվանից սպասում են իրենց պատվվաստման հերթին, սակայն այն չի հասնում:

 

 «Բուժաշխատողները 2 կանայք են, ովքեր չեն հասցնում մարդկանց հսկայական հերթին սպասարել և ապահովել նրանց պատվաստումը»: 

 

Քաղաքացու պնդմամբ՝ երբ փորձել է ճշտել, թե երբ է հասնելու պատվաստման իր հերթը, բուժաշխատողները նշել են. «Մայիսին գայիք պատվաստվեիք»: 

 

Ահազանգողը նշեց, որ տեղում իրավիճակը լարված է՝ մարդիկ իրար հետ վիճում են, վիրավորում, իսկ դիմակների առկայության և սոցիալական հեռավորության մասին խոսելն անգամ ավելորդ է:

 

Նշենք, որ վերջին շրջանում համացանցում պարբերաբար տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, թե պատվաստվան և թեստավորման ինչ մեծ հերթեր են լաբորատորիաներում և պոլիկլինիկաներում և այդ ընթացքում որքան մեծ է կորոնավիրուսով վարակման վտանգը: 

Քաղաքականություն