Չեմ հաշտվում, որ մեր իրականության մեջ նորածին երեխային պապիկին հայհոյելու կուլտուրան դեռ կա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետն ավելի պակաս է, քան տղամարդկանց մոտ՝ նշելով, որ դա ունի հստակ պատճառներ։
«Դա ունի շատ կոնկրետ պատճառ: Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ «ամենապատկառելի միջավայրերում՝ տղամարդկանց մասնակցությամբ, մեկ էլ խոսքի մեջ բառեր են արտահայտվում, որ դու հասկանում ես՝ քրեական ենթամշակույթն ինչ մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա։ Տղայականությունը հանրային բարոյականության շատ կարևոր մաս է, բայց դա քրեական ենթամշակույթի մտածողություն է»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քրեական ենթամշակույթի ազդեցությունը ֆունդամենտալ խնդիր է, որի արմատները գալիս են դեռ դպրոցից, մանկապարտեզից և տնից։
«Էդ բանի հետ չեմ հաշտվում, որ մեր իրականության մեջ նորածին երեխային պապիկին հայհոյելու կուլտուրան դեռ կա: Պակասում է, բայց դեռ կա: Փա՛ռք Աստծո, որ պակասում է: Բայց չեմ պատկերացնում՝ մայրիկն ասի՝ հլը մի հատ պապիկին հայհոյի՛ր»,- ասել է նա։
Վարչապետը նաև ընդգծել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Կառավարությունը երեք լուծում ունի. «Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»։
Նմանատիպ հոդվածներ
Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման...
Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից. Գեղամ Ասատրյան
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրան...
Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը...
Գրոհել կոչվածը չկա. ԱՆ նախարարի խոսնակը՝ հունվարի 1-ից գործարկված առողջության ապահովագրության համակարգի մասին
Գրոհել կոչվածը չկա, շատ հանգիստ տեմպով գնում են քաղաքացիները: Համապետական մեծ մասշտաբի բարեփոխում է՝ խնդիրներ կլինեն, բա...