ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու ՌԴ-ում նոյեմբերին․ մեկնաբանում է Աբրահամյանը
Ինչ վերաբերում է ՊԲ-ին, ապա պաշտպանության բանակը վերջին երեք տասնամյակում մարտական պատրաստվածության վիճակի բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումների հիմքում դրել է պաշտպանվելու, հարձակողական և հակահարձակողական գործողությունների տրամաբանությունից ելնելով գործողություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարություններին Աբրահամյանը նկատեց, որ դրանք չպետք է լինեն լոկ հայտարարություններ, որոնք գրված են թղթի վրա:
«Զինված ուժերը վերականգնելու խնդիրը բավականին բարդ է և ես չեմ տեսնում այդ հնարավորությունը, ես չեմ տեսնում իշխանության այն իրական ցանկությունը, որը մեզ հնարավորություն է տալու գնալու այդ ճանապարհով», - ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում.