ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում. իրանագետ Վարդան Ոսկանյան
Միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։ Ի դեպ, ուշագրավ է նաև, որ քարտեզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ կից հրապարակելով քարտեզ:
[1b34da0748bc48d492a72515add7be11.jpg]
«Հետաքրքրական է, որ 1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» (Атлас Союза Советских Социалистических Республик, картоиздательствo НКВД РСФСР, Москва, Изд. ЦИК СССР, 1928) Հայաստանի տարածքը մոտ 1500 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում։
Այսինքն, միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։
Ի դեպ, ուշագրավ է նաև, որ քարտեզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։
Կից՝ «Ատլասում» ՀԽՍՀ քարտեզը»,- գրել է Ոսկանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը
Ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը: Դաշնակության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քա...
Իմ ներքին համոզմամբ, իրագործվելու է կապիտուլյացիայի երկրորդ՝ վճռական փուլը, անհասկանալի ձևակերպումներով շղարշված. Ասկերանի նախկին ղեկավար
Ասկերանի վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաղորդագրություններ առ այն...
ԱՄՆ Պետդեպարտամենտը ռուսներին ներառել է «անօթևան ազգերի» ցուցակում
ԱՄՆ Պետդեպարտամենտը ռուսներին ներառել է «անօթևան ազգերի» ցուցակում: Այս կատեգորիան ներառում է «անկայուն քաղաքական իրավիճ...
Ադրբեջանում հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 6-ը կանցկացվեն զինվորական հավաքներ՝ պահեստազորի ներգրավմամբ
Ադրբեջանում հոկտեմբերի 25-ից մինչև նոյմեբերի 6-ը կանցկացվեն զինվորական հավաքներ՝ պահեստազորի ներգրավմամբ։ Այս մասին հայտ...