ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Չորս բրիտանացի ուղեւորվել է դեպի Լա Պալմա հրաբուխ սելֆի անելու համար

Չորս բրիտանացի ուղեւորվել է դեպի Լա Պալմա հրաբուխ սելֆի անելու համար՝ շրջանցելով ոստիկանության հսկիչ անցակետը, գրում է NYP-ը: 

Տղամարդիկ լուսանկարվել են տեղանքի մերձակայքում, որտեղ թեժ լավայի գետերը հոսում են ժայթքող Կումբրե Վյեխայից: 

Խմբի անդամներից մեկը հրապարակել է լուսանկարը: 

«Մենք ստիպված էինք թաքնվել, որպեսզի շրջանցեինք բանակին ու ոստիկանությանը: Դա լիարժեք առաքելություն էր բլոկպոստերով, որոնողական կետերով ու մթության մեջ շներով»,-գրել է նա: 

Ենթադրվում է, որ տղամարդիկ ժամանել են նավով Տեներիֆեից: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այժմ նրանց դեմ հնարավոր է դատական հայց ներկայացվի, քանի որ նրանք վտանգել են սեփական կյանքն ու անվտանգության ծառայությունների աշխատակիցների կյանքը:

Քաղաքականություն