ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Սաակաշվիլիի՝ ապօրինաբար երկիր մուտք գործելու կադրերը
Վրացական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անօրինաբար մուտք գործում երկիր։
Քաղաքական գործիչը թաքնվել էր կաթնամթերք փոխադրող բեռնատարի օդափոխման խցիկում։ Կադրերում երևում է, որ նա նյարդային վիճակում է, քրտնել է, այտերը՝ կարմրել։ Նա սպորտային բաճկոնով է, գլխարկով և բժշկական դիմակով։
Հոկտեմբերի 20-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Սաակաշվիլիին՝ սահմանի ապօրինի հատման հետ կապված։
Ավելի վաղ գերատեսչությունը մանրամասներ էր հայտնել Ուկրաինայից Վրաստան Սաակաշվիլիի ժամանման մասին։ Սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով մոտավոր 23։00-ին, Փոթիի նավահանգիստ է մուտք գործել Ուկրաիայից ժամանած «Վիլնյուս» նավը, որից էլ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 01։04-ին, դուրս է եկել կաթնամթերքով բեռնված կցորդով թրեյլերը։
Նախկին նախագահին ձերբակելել են հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարինտակում Օհանյանի ղեկավարությամբ 750 ադրբեջանցի է ջարդվել
Շուշիի պատասխանատուն Օհանյանը չէր․ Քարինտակում նրա ղեկավարությամբ 750 ադրբեջանցի է ջարդվել: Այս մասին հայտարարվեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես Արցախում եմ եղել. ռուս պատգամավորը՝ բառիս բուն իմաստով խայտառակել է ադրբեջանցի բլոգերներին
Վիտալի Միլոնովը ով հանդիսանում է ՌԴ Պետդումայի պատգամավորներից (իշխանություն) մեկը, այդ թվում հայամետ գործնեություն է ծա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ Զուրաբյանի՝ ինչու՞ Փաշինյանը ոչինչ չարեց Վանո Սիրադեղյանի վերադարձի համար
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 24TV-ի եթերում խոսել է քաղաքական և պետական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանը՝ Դավիթ Տոնոյանի և հարուցված գործի մասին
ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը 24news-ի հետ զրույցում խոսել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մի շա...