ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս տեսակադրերն ապացուցում են, որ հուշարձանների ոչնչացումը համակարգվում է ադրբեջանական իշխանության կողմից
2020 թվականի հոկտեմբերի 26-ին ադրբեջանցիները քանդեցին Որոտան (Կուբաթլու) խաչմերուկում գտնվող խաչի տեսքով հուշարձանը: Եթե ուշադիր նայեք, կարող եք տեսնել ավերված հուշարձանի մնացորդները: Գրում է infoteka24-ը։
Խաչի ոչնչացման ժամանակ ներկա է եղել նաև գեներալ-մայոր Մայս Բարխուդարովը՝ Ադրբեջանի զինված ուժերի բարձրագույն սպաներից մեկը:
Խաչի նկատմամբ տարած «հաղթանակից» հետո բուռն ուրախությունը ադրբեջանցիների մոտ ուղեկցվում էր ծափահարություններով։ Սա հստակ ապացույցն է այն բանի, որ մշակութային ժառանգություն համարվող հուշարձանների ոչնչացումը համակարգում են ադրբեջանական իշխանությունները ՝ չնայած Ադրբեջանի ՝ որպես հանդուրժող բազմամշակութային երկիր ներկայանալու փորձերին: