ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ բռնցքամարտիկի տպավորիչ հաղթանակը` թուրք մարզիկի նկատմամբ
Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ են ապահովել Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
¼ եզրափակիչում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Չինար Մեհմեթանի հետ մենամարտում: Բոլոր մրցավարները միաձայն՝ 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին: Սահակյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Տպավորիչ հաղթանակ է տարել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը՝ 4-1 հաշվով առավելության հասնելով իսպանացի բռնցքամարտիկի նկատմամբ: