Հասարակություն

Պռոշյան գյուղում մեկ ամսից ավելի է, ծնողները երեխաներին մանկապարտեզ ու դպրոց են տանում ահը սրտներում

Պռոշյան գյուղում մեկ ամսից ավելի է, ծնողները երեխաներին մանկապարտեզ ու դպրոց են տանում ահը սրտներում

Արդեն մի քանի օր է, Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ  սեպտեմբերի 1-ից սկսած իրենք հայտնվել են անելանելի վիճակում: Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  հետ զրույցում բնակիչներն ասում էին.

 

 «Ինչ-որ կազմակերպություն մրցությով  (տենդեր) շահել է,  ինչի արդյունքում գյուղի Երևանյան փողոցում սկսվեցին նոր կոյուղատարերի տեղադրման աշխատանքներ:  Սեպտեմբերի  1-ից սկսվեցին այդ աշխատանքները:  Ողջ գյուղով ուրախացել էինք, որ վերջապես գյուղը կունենա կանոնավոր կոյուղատարեր:  Տրակտորիստն ու բանվորները թասիբով լծվել էին աշխատանքների կատարմանը, պարտաճանաչ կատարում էին իրենց աշխատանքը:  

Արդեն մեկ ամիս է, էդ մարդկանց կատարած աշխատանքի դիմաց տենդեր շահող ընկերությունը  աշխատավարձ չի տվել ու մարդիկ հայտնվել են «քցվածի»  դերում: Հիմա գյուղի Երևանյան փողոցը դարձել է մի իսկական պատուհաս: Հսկայական փոսերը լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում, իսկ ուժեղ քամու ժամանակ էլ փոշին լցվում է մարդկանց տները:   Մի քանի անգամ դիմել ենք Կոտայքի մարզպետարան, սակայն արժանացել ենք արհամարհանքի: Մարզպետարանի ոչ մի չինովնիկ չի բարեհաճում գոնե մի անգամ այցելեն այստեղ ու տեսնեն, թե ինչ բարձիթողի վիճակ է տիրում:  Այս ճանապարհով երեխաներին ամեն առավոտ մանկապարտեզ ու դպրոց են ուղեկցում 200-ից ավելի տների բնակիչներ: Նույնիսկ մի քանի դեպքեր են  եղել, երբ մարդ է վատացել, իսկ շտապօգնության բժիշկները,  որ օպերատիվ մեկնեն գյուղ էդ անտեր փորած հատվածով  30-40 րոպե է տևել մինչև հասել են կանչի վայր: Ասում են՝ տենդեր շահողի անունը Արթուր է, նույնիսկ չգիտենք էլ ինչ կազմակերպություն է, ովքեր են: Եթե նախկինում նման աշխատանքներ էին կատարվում, ապա այդ կազմակերպությունը ցուցանակներ էր տեղադրում, որի վրա գրված էր լինում՝ երբ են սկսվել շինարարական աշխատանքները և երբ են ավարտվելու: Շինարարական աշխատանքների ժամանակ էլ տեղադրվում էին նախազգուշացնող ցուցանակներ, գիշերային ժամերի համար էլ լուսավորության հատուկ սարքեր: Բայց էստեղ լրիվ աջափսանդալային վիճակ է:   Ուզում ենք հավատալ, որ գոնե հիմա Կոտայքի մարզպետարանը հետամուտ կլինի և խնդիրը կարճ ժամանակում կլուծեն, հակառակ դեպքում՝  հեսա որ անձրևն ու ձյունը  սկսվի, ավելի է բարդանալու վիճակը»: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250