Ամերիկայի հետ կփորձենք համաձայնության գալ՝ միաժամանակ պատրաստելով հակազդեցություններ. ԵՄ
Եվրամիությունը հայտարարել է, որ կշարունակի փորձել համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ մինչև օգոստոսի 1-ը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի սոցիալական ցանցում կատարված հրապարակման մեջ։
«ԵՄ արտահանման վրա 30% մաքսատուրքերի սահմանումը կխաթարի անդրատլանտյան մատակարարման հիմնական շղթաները՝ վնասելով Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող բիզնեսներին և սպառողներին: Մինչև օգոստոսի 1-ը ԵՄ-ն կշարունակի փորձել համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ պատրաստելով հակազդեցություններ ԵՄ շահերը պաշտպանելու համար»-, ասվում է հրապարակման մեջ:
Հավելենք՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր շահերը պաշտպանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր...
Երևանի որոշ փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը
Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Մասնավորապես...