Իսրայելը ձգձգում կամ խոչընդոտում է բանակցությունները, որպեսզի շարունակի պատերազմը
Գազայի հատվածում ռազմական ներկայությունը պահպանելու Իսրայելի ձգտումը բարդացնում է միջնորդների խորհրդակցությունները հակամարտության կողմերի հետ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավում իր աղբյուրները։
Իսրայելը ներկայացրել է Գազայի հատվածից զորքերի դուրսբերման քարտեզը, որը, պաղեստինյան կողմի կարծիքով, ընդամենը իսրայելական բանակի վերատեղակայման եւ վերախմբավորման ծրագիր է: Նշվում է, որ Իսրայելը շարունակում է ձգձգել բանակցությունները և խոչընդոտել համաձայնության գալուն, որպեսզի շարունակի պատերազմը։
Հավելենք՝ Իսրայելի ներկայացրած քարտեզը նախատեսում է զինված ուժերի պահպանում Գազայի հատվածի տարածքի ավելի քան 40% - ում: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժում է այդ ծրագիրը։
Միևնույն ժամանակ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ որոշակի առաջընթաց է գրանցվել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու և անկլավում պահվող իսրայելցի պատանդներին Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու հարցերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,մեր առաջին իսկ...