Գյումրու ՔՊ շտաբում ծեծկռտուք չի եղել. փոխմարզպետ. Hraparak. am

Գյումրու ՔՊ-ի գրասենյակում գիշերը լարված իրավիճակ է: Ընտրություններում պարտվելուց հետո ՔՊ-ականները հարձակվել են միմյանց վրա ու իրար են մեղադրել պարտության մեջ: Այս մասին գրել է Hraparak.am-ը:

 

«Գյումրու ՔՊ-ի մեր աղբյուրները մեզ հայտնեցին, որ հայհոյանքներով ուղեկցվող ծեծկռտուք է տեղի ունենում Շիրակի մարզպետ, ՔՊ ցուցակի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի միջև:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել իրենցից, սակայն թե՛ Հարությունյանը, թե՛ Սարուխանյանը մեր զանգերին չպատասխանեցին: Զանգահարեցինք նաև ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Նազելի Բաղդասարյանին, սակայն նա էլ անջատեց մեր զանգը:
 

Մեզ հաջողվեց կապ հաստատել Շիրակի փոխմարզպետ Հովհաննես Զոհրաբյանի հետ, որը ևս, ըստ մեր տեղեկության, ՔՊ շտաբում էր գտնվում այդ ընթացքում:
 

Զոհրաբյանը մեր հարցին` ինքը հիմա էլ դեռ շտաբո՞ւմ է, պատաախանեց. «Հա, արդեն դուրս եմ գալիս»:
 

Ասացինք, որ մեզ տեղեկացրել են, որ շտաբում լարված է իրավիճակը, սակայն Զոհրաբյանն անմիջապես ընդհատեց մեր խոսքն ու շտապեց հերքել. «Բացարձակ, չկա տենց բան»: Տպավորություն էր` կարծես տեղյակ էր, թե ինչ պետք է հարցնենք, ու որոշեց անմիջապես կանխել հարցը:

Ասացինք` խոսքը վիճաբանության, գուցե նաև ծեծկռտուքի մասին է Շիրակի նախկին ու ներկա մարզպետներին միջև, սակայն փոխմարզպետը դարձյալ վրա բերեց, որ չկա նման բան:
 

Իսկ Կարեն Սարուխանյանը շտաբում եղե՞լ է, նաև քաղաքապետի իրենց թեկնածուն` Հովհաննես Հարությունյանը:
 

«Տարբեր ժամանակներում տարբեր եղել են իրանք, բայց Ձեր նկարագրած երևույթը չկա»,-ասաց Հովհաննես Զոհրաբյանը»,- գրում է լրատվամիջոցը:

 

Քաղաքականություն