Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր
Վերջին շաբաթներին Իրանը խստացրել է Իսֆահանում գտնվող բարձր հարստացված ուրանի պահեստի պաշտպանությունը։
CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պահեստ տանող ստորգետնյա թունելները փլուզվել են, իսկ մուտքերը՝ ականապատվել։
Աղբյուրների խոսքով՝ այժմ ուրանի պաշարներին հասնելը դարձել է զգալիորեն ավելի բարդ և վտանգավոր, այդ թվում՝ հենց իրանցիների համար։ Դրա համար անհրաժեշտ կլինի ծանր տեխնիկա և ականազերծման աշխատանքներ։
Իրանից ուրանի պաշարների դուրսբերումը Վաշինգտոնի հիմնական պահանջներից մեկն է Թեհրանի նկատմամբ։ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել էր, որ կողմերը մոտենում են համաձայնության, որի համաձայն Իրանը պետք է ԱՄՆ-ին փոխանցի հարստացված ուրանը։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ Իրանը ունի մոտ 440 կիլոգրամ բարձր հարստացված ուրան, որի մեծ մասը պահվում է Իսֆահանի ստորգետնյա թունելներում։ Ուրանի հարստացման մակարդակը կազմում է 60%, մինչդեռ միջուկային զենքի ստեղծման համար այն պետք է հասնի 90%-ի։
CNN-ի տվյալներով՝ մայիսի կեսերին ԱՄՆ զինված ուժերը պատրաստ էին իրականացնել ուրանի առգրավման գործողություն, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է այն՝ մտավախության պատճառով, որ դա կարող էր առաջացնել Իրանի կոշտ պատասխանն ու երկարաձգել պատերազմը։
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...