«Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ»
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին պաշտոնական այցով կլինի Երևանի «Փյունիկի» մարզադպրոցում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մխիթարյանի այցը կկայանա հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում: Օրվա ընթացքում նախատեսված է հատուկ ծրագիր, որը կներառի ֆուտբոլիստի անցած ճանապարհին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպում-զրույց ակադեմիայի սաների հետ՝ կյանքի և ֆուտբոլային ուղու վերաբերյալ։
«Վերադարձ տուն՝ այնտեղ, որտեղից սկսվեց ամենամեծ ճանապարհը», — նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Մեխիկո Սիթիում՝ Ացտեկա մարզադաշտ-ում, մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026-ի հանդիսավոր բացման արարողությունը։...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
ՊՍԺ-ն կրկին Չեմպիոնների լիգայի գավաթակիր է
Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել ՊՍԺ-ն․ եզրափակիչի ելքը վճռվել է հետխաղյա 11-մետրանոցներով: Փարիզի «Պարի Սեն-Ժերմենը»...
Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել
Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել․ համաձայնել է մնալ «Ինտերում» մեկ տարի Հայ կիսապաշտպանը գոհ է «Ինտերի» գլխավոր մ...