Ռուս խաղաղապահները մտել են ՊԲ զորամասերից մեկը և ասել հանել Արցախի Հանրապետության դրոշը. Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 15-ին ռուս խաղաղապահները մտել են Արցախի ՊԲ N զորամաս և ասել, որ զորամասի վրայից հանեն Արցախի Հանրապետության դրոշը։
Մեր զինծառայողները` մարդիկ, որ 44-օր շարունակ թշնամու հետ կռիվ են տվել հանուն հայրենիքի ու պետության, որոնց խորհրդանիշն է հենց այդ դրոշը, բնականաբար այն չեն հանել ու ճանապարհել են խաղաղապահներին։
Որպես առաջին արձագանք` ուզում ես տրվել գայթակղությանն ու էմոցիաներին և մի քանի քաղցր խոսք ասել ռուսների հասցեին, բայց երբ լսում ես, որ ըստ ՀՀ ԱԺ պատգամավորի` «Շատ վտանգավոր է Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը։ Գերնպատակը Հայաստանն է ոչ թե Արցախը։ Խնդիրը չի կարող գնալ էդ տարածքը Հայաստանինը համարելուն, խնդիրը պետք է գնա՝ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգվա՞ծ են, թե՞ ոչ», հասկանում ես, որ ռուսներին ասելու ոչինչ էլ չունես։ Եթե սեփական երկրիդ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը Հայաստանը միանգամայն պատկերացնում է առանց Արցախի, ավելին` Արցախն ընդունում է որպես Ադրբեջանի տարածք, ռուսն ինչի՞ չպիտի ասի` զարամասի վրայից Արցախի դրոշն իջեցրեք։
Բայց այստեղ մեկ այլ բան է շատ կարևոր։
Փաստորեն` ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ` ՈՉ ԵՎ ՏԵՐ ԼԻՆԵԼ ՔՈ ՈՉ-ԻՆ։
Ամեն հերթական զիջում` մեծ թե փոքր, նոր զիջման է բերելու։
Իսկ ուժի ու արժանապատվության լեզուն ընդունում են բոլորը, այդ թվում` թշնամին»։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը հաստատել է. ռուսական ընկերությունը կնախագծի Աջափնյակի մետրոյի կայարանը
Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում...
Ինչու է ոստիկանությունն առաջարկում կրճատել ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետը
Ինչպես արդեն հայտնել ենք, Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականո...
Այսուհետ՝ Յե. Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է անունը՝ առանց հայրանվան և ազգանվան
Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը պաշտոնապես փոխել է անունը: Այս մասին հայտնում է TMZ-ն: Նշվում է, որ դատավորը ստորագրել է ռեփ...
Դրական եզրակացություն է տրվել Տերյան 107-ի՝ մինչև18 հարկանի շենքերով համալիրի նախագծին. Հետք
Երևան քաղաքի Տերյան 107 հասցեում 18 հարկանի շենքերով բազմահարկ համալիրի նախագծին դրական եզրակացություն է տրվել։ Այս մասի...