Եվրոպական խոշոր ռազմական նախագծի ապագան հարցականի տակ է
Ֆրանսիան պատրաստվում է լքել Գերմանիայի հետ համատեղ իրականացվող հեռանկարային մարտական տանկերի ստեղծման նախագիծը։
Rheinmetall ընկերության գլխավոր տնօրեն Արմին Պապերգերի խոսքով՝ Ֆրանսիան կարող է դուրս գալ Franco-German Main Ground Combat System (MGCS) հիմնական մարտական տանկի նախագծից։ Նա նշել է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, սակայն նման ռիսկը պահպանվում է։
Պապերգերը հայտնել է, որ Ֆրանսիան դիտարկում է ծրագրի բյուջեի էական կրճատման հնարավորությունը՝ ծախսերը նվազեցնելով նախապես նախատեսված ծավալի նույնիսկ կեսից պակաս մակարդակի։
Նրա խոսքով՝ նախագծին մասնակցող Rheinmetall, KNDS և Thales ընկերությունները ծրագրի մեկնարկից ի վեր ստացել են ընդամենը 25 միլիոն եվրոյի ֆինանսավորում։
2017 թվականին մեկնարկած MGCS ծրագիրը նախատեսված էր գերմանական Leopard 2 և ֆրանսիական Leclerc տանկերին փոխարինելու համար, սակայն այն բազմիցս բախվել է ուշացումների։
Անորոշությունը խորացել է նաև FCAS համատեղ կործանիչի ծրագրի ձախողումից հետո, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծել ֆրանս-գերմանական պաշտպանական համագործակցության համար։
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...