Չարլզ III-ի պատվին Լոնդոնում անցկացվել է հանդիսավոր շքերթ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պաշտոնական ծննդյան օրվա առթիվ Լոնդոնում անցկացվել է ռազմական շքերթ:
Միապետը թագավորական ընտանիքի անդամների հետ միասին հետևել է արարողությանը հանդիսավոր տրիբունայից։
Բուքինգհեմյան պալատից մինչև Ձիավոր գվարդիայի շքահրապարակ Մել փողոցով անցկացված երթին մասնակցել է ավելի քան 1400 զինծառայող, այդ թվում՝ ավելի քան 400 երաժիշտ։ Արարողությանը ներգրավված է եղել նաև շուրջ 200 ձի։
Մասնակիցների թվում էին նաև բրիտանական գահի ժառանգ արքայազն Ուիլյամը և նրա ընտանիքի անդամները։
Չարլզ III-ը և թագուհի Կամիլան միջոցառմանը ժամանել են բաց «Ասկոտ-լանդո» տեսակի կառքով, որը պատրաստվել է դեռևս թագուհի Վիկտորիայի կառավարման տարիներին։ Նրանց հետևել են թագավորական ընտանիքի մյուս անդամները՝ բաց կառքերով։
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...