Հայ ֆուտբոլիստը հայտնվել է ՌՊԼ-ի լավագույնների ցուցակում
«ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակաբաշխության պաշտոնական կայքում հրապարակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը։ Վեց թեկնածուների թվում է նաև «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Գլխավոր մրցանակի համար Սպերցյանի հետ կպայքարեն նաև Ալեքսեյ Բատրակովը («Լոկոմոտիվ»), Մաքսիմ Գլուշենկովը («Զենիթ»), Դմիտրի Վորոբյովը («Լոկոմոտիվ»), Էսեկիել Բարկոն («Սպարտակ») և Կոնստանտին Տյուկավինը («Դինամո»)։
Նշվում է, որ այս ֆուտբոլիստներն ավտոմատ կերպով անցել են «Մրցաշրջանի ֆուտբոլիստ» անվանակարգի երկրորդ փուլ՝ որպես առաջնության ընթացքում ամսվա լավագույն խաղացող ճանաչված մրցանակակիրներ։
Ավելի ուշ երկրորդ փուլ կանցնեն նաև իրենց դիրքերում լավագույն ճանաչված ֆուտբոլիստները՝ լավագույն պաշտպանը, դարպասապահը, կիսապաշտպանը և հարձակվողը։
Դրանից հետո կձևավորվի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների վերջնական ցանկը։
Նմանատիպ հոդվածներ
«Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ»
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիս...
Մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Մեխիկո Սիթիում՝ Ացտեկա մարզադաշտ-ում, մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026-ի հանդիսավոր բացման արարողությունը։...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
ՊՍԺ-ն կրկին Չեմպիոնների լիգայի գավաթակիր է
Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել ՊՍԺ-ն․ եզրափակիչի ելքը վճռվել է հետխաղյա 11-մետրանոցներով: Փարիզի «Պարի Սեն-Ժերմենը»...