«Չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը». ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:
Այս մասին նախարարն ասել է հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:
Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում:
«Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասել է նա ու հավելել, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջապահական համակարգը գերլարված է:
«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-ընդգծել է նախարարն ու քաղաքացիներին հորդորել դիմակ կրել փակ տարածքներում, քանի որ դա կարող է կյանքեր փրկել:
2021-ի հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ըստ որի բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։
Նմանատիպ հոդվածներ
Ալինա Զագիտովայի վերջնական նպատակը Պուտինի հետ ամուսնանալն է. Ճապոնացի քաղաքագետ
Ճապոնացի քաղաքագետ Ցուկուբա Իցուրո Նակամուրուն կարծիք է հայտնել, որ օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Զագիտովան հնարավորությո...
Հայաստանից 9 ամսում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 70000-ից ավելի է ժամանածների թվից
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2021 թվականի սեպտեմբերին ուղեւորահոսքը կազմել է 274.637 մարդ. ժամանողների թիվը կազ...
Հունվարի 1-ից ու՞մ կենսաթոշակն է բարձրանալու
«Մեկ շաբաթից ավելի է, որ ահռելի աշխատավարձ, պարգևավճարներ ստացող, պատգամավորական վճարները 400 տոկոսով բարձրացնող իշխանու...
Վրաստանում մեկնարկել է Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը
Վրաստանում կառուցվում է Վերին Լարս տանող նոր ճանապարհ. խցանումների խնդիրը կլուծվի։ Վրաստանի Ռազմավիրական մայրուղու...