
Հայտնի է, թե որքան է կազմել այս տարվա միջին աշխատավարձը

ՀՀ-ում Միջին աշխատավարձը 2021-ին կազմել է 216․665 դրամ է․ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան՝ խոսելով պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության գործոնների մասին՝ անդրադարձավ նաև աշխատատեղերի թվին:
«Օգոստոս ամսվա տվյալներով՝ աշխատատեղերը եղել են 642․292, հարկման բազան կազմել է շուրջ 139.1 մլրդ դրամ: Միջին աշխատավարձը 216․665 դրամ է: Սա էապես գերազանցում է 2019 և 2020 թվականների ցուցանիշները»,- ասաց Բադասյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով` ավելացել են նաև առևտրային գործարքներից վճարվող հարկերը։ 24 տոկոս կազմում է գործարքների աճը և գումարի տարբերությունը 2019-2020 թ․-ի համեմատ կազմում է 24.8 մլրդ։
ՊԵԿ նախագահն անդրադարձել է հարցին, թե արդյոք մյուս տարի Հայաստանին սպասվում է հարկային բեռի ավելացում։ Բադասյանը նշեց, որ տնտեսական աճի ցուցանիշն ազդում է պետական բյուջեի եկամուտների վրա։ 0,9 տոկոս կետով հարկեր-ՀՆԱ բարելավելու խնդիր կա, որից 0,5-ը կապված է վարչարարության հետ։
«Բավական հավակնոտ ծրագիր է։ ՊԵԿ-ի վրա դրված է նմանը չունեցող խնդիր, որն իհարկե, կապված է տնտեսական աճի ցուցանիշների հետ և բավական մեծ տոկոսային չափով պետք է բարելավել վարչարարությունը»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը։