Թուրքիայում գործազուրկների թիվը մոտեցել է 1 միլիոնին

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել 15-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակի վերաբերյալ, գրում է ermenihaber-ը։

Ըստ այդմ՝ 2021 թվականի օգոստոսին նախորդ ամսվա համեմատ Թուրքիայում գործազուրկների թիվը ավելացել է 11․000–ով՝ հասնելով 965․000-ի։

Այսպիսով, գործազրկության մակարդակը հասել է 12․1 տոկոսի։ Աշխատանք ունեցողների թիվը  2021թ․ օգոստոսին նվազել է 14․000-ով՝ կազմելով 28 մլն 706․000 կամ աշխատունակ բնակչութան 45 տոկոսը։

TÜİK-ի տվյալների համաձայն՝ 15-24 տարեկանների տարիքային խմբում նախորդ տարվա համեմատ գործազրկությունը նվազել է 0․1  տոկոսով՝ կազմելեվ 22․7 տոկոս։

Քաղաքականություն