Հասարակություն
ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստի համար
Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են համալսարանի ֆեյսբուքյան էջից։
«Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։ Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ Ձեր ստորաբաժանման ղեկավարին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարվել եմ 1000-ից ավելի մարդու հետ. Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով սիրուն, սիրուն»-ը` Ինգրիդի կատարմամբ
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամիրյան փողոցը հիմա. Նիկոլ Փաշինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամադրությունը` Հանրապետության հրապարակում
5.0