Հասարակություն

Չպատվաստվածները կզրկվեն պարգևավճարներից․ Hraparak

Չպատվաստվածները կզրկվեն պարգևավճարներից․ Hraparak

Մամուլում արդեն գրվել է, որ պատվաստման թեման պետական հիմնարկներում իսկական տեռորի գործիք է դարձել պետական ծառայողների նկատմամբ։ Մասնավորապես, պետական ծառայողներին սպառնում են, որ եթե չպատվաստվեն, ապա պարգևավճար չեն ստանա, դա կհամարեն կարգապահական կամ ծառայողական խախտում։ Մենք գրել էինք, որ ՊԵԿ-ում ավելի հեռու են գնացել և չպատվաստվածներին չեն վճարել հուլիս ամսվա աշխատավարձը։


Ոստիկանության Hraparak.am-ի աղբյուրը փոխանցել է, որ նույն ճնշումներն էլ իրենց նկատմամբ են, վերջիններիս ստիպում են պատվաստվել՝ ասելով, որ երկրում նման քաղաքական որոշում կա, և բոլորը պետք է ենթարկվեն դրան, իսկ ով չենթարկվի կամ պարգևավճար չի ստանա, կամ էլ ընդհանրապես կազատվի ծառայությունից։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, թե ճի՞շտ է, որ ոստիկանության այն ծառայողները, որոնք չեն պատվաստվել, զրկվում են պարգևավճարներից, արդյոք պատվաստված լինելը կամ չլինելը որևէ ազդեցություն ունի՞ ոստիկանին պարգևավճար տալու վրա, և ի՞նչ սկզբունքով են ոստիկանությունում բաժանվում պարգևավճարները: Լրատվականը ոստիկանությունից ստացել է հետևյալ պատասխանը․

«ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու չափը և կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 11.09.2019 թվականի «ՀՀ ոստիկանության ծառայողներին պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները) հաստատելու և ՀՀ ոստիկանության պետի 2019 թվականի մարտի 21-ի թիվ 3-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Լ հրամանով։ Նշված հրամանով հաստատված հավելվածի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանության ծառայողներին պարգևատրում տրվում է որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքների կատարման համար։ 

 

Տվյալ հրամանով սահմանված պահանջների համաձայն՝ ոստիկանության յուրաքանչյուր առաձին ստորաբաժանման ղեկավարի կողմից ծառայողի աշխատանքի արդյունավետության գնահատման արդյունքում վերջինս ներկայացվում է պարգևատրման, չի պարգևատրվում կամ ներկայացվում է նվազեցված չափով պարգևատրման, նշված գործընթացով ՀՀ ոստիկանությունում առաձին հաշվառում չի վարվում։ Միաժամանակ հայտնում եմ, որ պատվաստված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ ծառայողների կողմից պարգևատրում չստանալու վերաբերյալ բողոքներ ՀՀ ոստիկանությունում չեն քննարկվել»։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250