Մենք սովոր ենք չէ՞, մարդկանց կորցնենք, հետո նրանց գնահատենք այնքան, ինչքան որ իրենք արժանի էին. Արամե

«Չգիտեմ ինչքան, քանի տոկոս, բայց ինքը մեզ մի քիչ, շա՜տ քիչ մեզ բարիացրեց, որ մեկս մյուսի հանդեպ ավելի բարի և ուշադիր լինենք։ Մենք սովոր ենք չէ՞, մարդկանց կորցնենք, հետո նրանց գնահատենք այնքան, ինչքան որ իրենք արժանի էին»,- Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, խոսելով իր ընկերոջ՝ Հայկոյի մասին, ասաց երգիչ Արամեն։

«Մենք բոլորս էլ նրա հետ մտերիմ ենք եղել, ընկերություն ենք արել, և այսօր ինքն ստիպեց, որպեսոզի շատ-շատ կոտրված գանք այստեղ»,- ասաց երգիչը։

«Երբ որ այսօր Հրապարակում և Մետրոյում հնչում են Հայկոյի երգերը, դե պատկերացրեք՝ ինքն ինչ արժեք ուներ ժողովրդի համար, ինչ տեղ ունի մեր սրտերում, ինչ ժառանգություն է թողել։ Ես կարծում եմ՝ մի որոշ ժամանակ անց, նոր մենք կգիտակցենք, թե Հայկոն ինչ երաժշտություն է թողել»,- ասաց Արամեն։

Քաղաքականություն