
Նշված հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ոսկետափ գյուղի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 2, 2ա, 4, 6, 8, 10, 12, Մ.Պապյան փողոցի թիվ 1, 13, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: