
Ինչու ՊՇՌ թեստերի գները չէին նվազում մինչև հոկտեմբերի 1-ի ուժի մեջ մտնող կարգավորումները․ ԱՆ-ն պատասխանել է

Եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել: Հաճախ տրվող հարցեր բաժնում այս հարցին անդրադարձել է Առողջապահության նախարարությունը:
«Հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակում չէ»: