Զոհվածների հարազատների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

Հրապարակում ընթանում է Անկախության 30-ամյակին նվիրված համերգային ծրագրի փորձը: Զոհվածների հարազատները հավաքվում են Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել վաղվա միջոցառումը: 

Ավելի վաղ Կառավարությունը հրապարակել էր սեպտեմբերի 21-ի միջոցառումների օրակարգը. 

ժամը 09։00- բարձրաստիճան պաշտոնյաների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն 

ժամը 12։00- ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն 

ժամը 14։00-ից սկսած ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր մայրաքաղաքի փողոցներում 

ժամը 20:00- Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառում:

Քաղաքականություն